Քաղաքականություն. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՏՎԵԼ»- հավաստում է ադրբեջանական աշխարհազորի նախկին հրամանատարը: 10 մայիսի 2005 Ադրբեջանի միլի մեջլիսը ղարաբաղյան զորքերի կողմից Շուշիի ազատագրման տարելիցի կապակցությամբ աշխարհի պետությունների խորհրդարաններին եւ միջազգային կազմակերպություններին հասցեագրված հայտարարագիր է ընդունել: Սրան նախորդել էր քննարկում, որի ընթացքում իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բավականին հատկանշական ելույթներով են հանդես եկել: ![]() |