«ՀԻՆ ԵՎՐՈՊԱՆ» ԴԵՄ Է ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼՈՒՆ

15 հունիսի 2005 - 05:00 AMT  10:41 GMT
«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններն իմաստ չունեն»,- փարիզյան ելույթի ժամանակ հայտարարել է «Ազգային շարժման աջակցության միություն» Ֆրանսիայում իշխող կուսակցության առաջնորդ, պետնախարար եւ ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին: Նրա խոսքերով, Եվրամիությունն «առավել հրատապ եւ կարեւոր խնդիրներ ունի, քան Թուրքիայի հետ բանակցելը»: Այսպիսով, Ֆրանսիայի կառավարության երկրորդ դեմքը հավաստեց, որ սկզբունքորեն դեմ է եվրոպական ընտանիքին թուրքերի անդամակցությանը:
---