Քաղաքականություն. Ղարաբաղյան հարցով բանակցություններն այլեւս գաղտնի չենԻ պատասխան ամերիկացի միջնորդի տարօրինակ գաղտնազերծումներին` պաշտոնական Երեւանը սպառնում է հրապարակել վերջին տարիներին համանախագահների կողմից առաջարկված բոլոր փաստաթղթերը 27 հունիսի 2006 ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագհ Մեթյու Բրայզայի վերջերս հնչած հայտարարույունների մեկնաբանությամբ հանդես եկավ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, միջնորդի հնչեցրած համաձայնագրի կետերը կողմերին առաջարկված փաստաթղթի միայն մի քանի տարրերն են հանդիսանում եւ չեն կարող արտացոլել շրջանակային համաձայնագրի ողջ էությունը: «Եթե հետագայում եւս ԶԼՄ-ներում նմանատիպ գաղտնազերծություններ հայտնվեն, ապա հայկական կողմը կհրապարակի այն բոլոր փաստաթղթերը, որ քննարկվել են վերջին 7-8 տարիների ընթացքում, մասնավորապես, «ընդհանուր պետության» սկզբունքով համաձայնագրի նախագիծը` քննարկված Քի-Ուեսթում եւ Բուխարեստում»,- հայտարարել է նախագահի մամլո քարտուղարը: ![]() |