Քաղաքականություն.

ԱՄՆ. Ընտրություններն ավարտվեցին, ոչինչ չփոխվեց

ԱՄՆ համար միջազգային ասպարեզում վերջին անկումներից հետո, չափազանց կարեւոր է, որպեսզի Թուրքիան մտնի Եվրամիություն

18 նոյեմբերի 2006
ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ցանկացած ընտրություններից հետո արմատական եւ առավել եւս հանկարծակի փոփոխություններ չեն եղել: Ըստ Սահմանադրության, այն որոշում է նախագահը, իսկ իրագործում է պետական քարտուղարը: Եւ այդ պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքական ուղղության համար պատասխան է տալու Ջորջ Բուշը այնքան ժամանակ մինչեւ նա չլքի Սպիտակ Տունը 2009 թվականի հունվարին: Իսկ դա նշանակում է, որ Ամերիկայի հայ համայնքի հույսերը, որ դեմոկրատները կարող են ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կամ բացել հայ-թուրքական սահմանը, բավականին աղոտ են:
 
---