Քաղաքականություն.

Ադրբեջանը կրկին աչքի ընկավ

Եվրաինտեգրման, քաղաքակիրթ աշխարհի մասին բոլոր խոսակցությունները փուչ խոսքեր են մնում, նախատեսված «դյուրահավատ» համաշխարհային հանրության համար

23 հունվարի 2007
Կրկին Բաքուն աչքի ընկավ: Այն ժամանակ, երբ «եղբայրական երկրի» վարչապետը ամբողջ աշխարհով մեկ հայտարարում է, թե Հրանտ Դինքի սպանությունը դա կրակոց էր, ուղղված Թուրքիայի դեմ, եւ նույնն են կրկնում Գլխավոր շտաբի ղեկավարն ու արտգործնախարարը` ըստ էության երկրի կարեւորագույն դեմքերը, Ադրբեջանն ավելի լավ բան չգտավ, քան հերթական անգամ իր իրական դեմքը ցույց տալը: Լավ էր լռեին, ավելի օգտակար կլիներ հենց Թուրքիայի համար:
 
---