Քաղաքականություն. Անկարան նախազգուշացնում է ԱՄՆ Կոնգրեսի՞նԹուրք-ամերիկյան հարաբերությունների սպասվող վատթարացման մեջ, որ այդքան անժամանակ է ԵՄ ձգտող Թուրքիայի համար, առաջին հերթին մեղավոր է Անկարան 25 հունվարի 2007 Անկարան լրջորեն անհանգստացած է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման հարցով: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանի խոսքերով, ԱՄՆ-ի այդ քայլը, եթե այն ձեռնարկվի, շատ լուրջ կարող է ազդել երկու երկրների ռազմավարական եւ գործընկերական հարաբերությունների վրա, գրում է թուրքական Zaman թերթը: Թանը վախենում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, որը, ըստ Անկարայի կարծիքի, գտնվում է «հայկական լոբբիի ձեռքերում», կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: |