Քաղաքականություն. Անկարայում վախենում են, որ, ճանաչելով Ցեղասպանությունը, Թուրքիան այլեւս գոյություն չի՞ ունենա որպես պետությունԱնկարան Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքար է սկսել բոլոր ուղղություններով` սկսած պետդեպարտամենտից եւ վերջացրած շարքային կոնգրեսականներով 20 մարտի 2007 Թուրքիան այսօր, երեւի թե, վերապրում է իր նորագույն պատմության ամենածանր շրջաններից մեկը: Նա նույնիսկ իր ամենահավոր մղձավանջում չէր կարող պատկերացնել, որ ԱՄՆ Կոնգրես կարող է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ եւ, ավելին, որ կլինի դրա ընդունման հավանականություն: Ցեղասպանության ճանաչման դեմ ուղված պայքարն իրոք դարձավ պետական քաղաքականություն, որպիսին չի եղել վերջին հարյոր տարվա ընթացքում: ![]() |