Քաղաքականություն.

Տարածաշրջանում կարող է գազային պատերա՞զմ սկսվել

Կարող է այնպես ստացվել, որ Իրանը շահագրգռված լինի Հայստանի տարածքով Եվրոպա գազ մատակարարելու մեջ

24 մարտի 2007
Հայաստանը եւս մեկ քայլ է կատարել էներգետիկ անվտանգության ճանապարհին: Մարտի 19-ին կայացել է Իրան-Հայաստան գազատարի բացումը, ստորագրված համաձայնագրի շրջանակներում սպասվում է նաեւ Արաքսի վրա երկու ՀԷԿ-երի բացում: Ընդ որում, նշվել է, որ կողմերը խուսափում են քայլերից, որոնք կարող են ընկալվել` որպես սպառնալիք կողմերից որեւէ մեկի անվտանգության համար: ԱՄՆ-ի կողմից Իրանի հասցեին հնչող սպառնալիքների լույսի ներքո, նման հայտարարությունները շատ բան են ասում, եւ առաջին հերթին, այն մասին, որ Իրանի վրա հարձակման դեպքում, Հայաստանը, չնայած ԱՄՆ-ի հետ նորմալ հարաբերություններին, չեզոքություն կպահպանի:
 
---