Քաղաքականություն. Մի շարք փորձագետներ գտնում են, որ Ա.Մարգարյանի մահը կարող է ազդել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրաՎարչապետի պաշտոնը Հայաստանում քաղաքական չէ, այսինքն նա գրեթե ոչինչ չի որոշում, եթե ֆորս-մաժորային հանգամանքներ չեն լինում 27 մարտի 2007 Հայաստանի վարչապետի հանկարծահաս մահը, ինչպես կարելի էր ակնկալել, առիթ հանդիսացավ տարբեր տեսակի մտայնությունների եւ մի շարք վերլուծաբանների եւ փորձագետների ենթադրությունների համար: Բանը նրան հասավ, որ որոշ ադրբեջանցի եւ նույնիսկ ռուս քաղաքագետներ սկսեցին ենթադրել, թե Անդրանիկ Մարգարյանն «իր մահով չի մահացել»: Թողնենք այդ ենթադրությունները «փորձագետների» խղճին, առավել եւս, որ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: |