Քաղաքականություն. Թուրքիան հայտնվել է երկու կրակների միջեւ, չհաշված նախագահական ընտրություններըՈրքան շատ է Անկարան դեմ հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնքան ավելի շատ երկրներ ու կազմակերպություններ են ցանկանում տեղեկանալ` ինչ է տեղի ունեցել իրականում 12 ապրիլի 2007 Ըստ ամենայնի, Թուրքիան ապրում է արտակարգ իրավիճակի ռեժիմում: Ցեղասպանության ճանաչումը ենթադրող 106-րդ բանաձեւի դեմ գործողություններին չափազանց անժամանակ գումարվեց Հյուսիսային Իրաքի սահմանի քրդերի հետ իավիճակի սրումը եւ նախագահական ընտրությունները` նշանակված ապրիլի 22-ին: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, թուրքական կառավարությունը, կարծես թե, ցանկացած միջոց օգտագործում է, որպեզի ոչ միայն ճանաչում, այլ նույնիս հիշատակում թույլ չտա 1915 թվականի ողբերգության մասին: |