Քաղաքականություն.

Հյուսիսային Իրաք Թուրքիայի ներխուժման դեպքում տարածաշրջանին լիակատար ապակայունացում է սպառնում

Իրաքյան Քրդստանը երկրի հավանաբար միակ գավառն է, որի իրավիճակի համար ամերիկացիները կարող են հանգիստ լինել

14 ապրիլի 2007
Թուրքիայի հնարավոր ներխուժումը Հյուսիսային Իրաք սպառնում է երկրին խորը տնտեսական ճգնաժամով եւ քաոսով առանց այդ էլ անհանգիստ մի տարածաշրջանում: Եթե թուրքական զորքերը ներխուժեն Իրաք, իրավիճակն ուղղակի դուրս կգա ԱՄՆ-ի վերահսկողության տակից, ինչն Ամերիկան ոչ մի դեպքում մտադիր չէ թույլ տալ: Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Բույուկանիտի վերջին հայտարարությունները բավականին պարզ ակնարկում են Իրաքյան Քրդստանի սահմանների մոտ մարտական գործողություն սկսելու հնարավորությունը:
 
---