Քաղաքականություն.

Շուշիի ազատագրման բարոյական արժեքը անգնահատելի է

Շուշիի ազատագրման գործողության մշակման շրջանակներում հայկական կողմը մի շարք դիվանագիտական ակցիաներ է նախաձեռնել միջազգային հասարակական կարծիքի նախապատրաստման համար

10 մայիսի 2007
1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվել է Շուշին: Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի համար բեկումնային դարձած այս իրադարձության ողջ կարեւորությունը հասկանալու համար, պետք է, առաջին հերթին, նշել քաղաքի կարեւորությունը` որպես ռազմվարական կետ: Շուշին տիրապետող բարձունքի վրա է, որից Ստեփանակերտն ամենօրյա ռմբակոծման էր ենթարկվում: «Գրադ» համազարկային կրակի համակարգերը ԼՂՀ մայրաքաղը ավերակների էին վերածում, տասնյակ մարդկանց կյանքեր խլելով, եւ այդ ամենին պետք էր վերջ դնել:
 
---