Քաղաքականություն.

Քոչարյան-Ալիեւ հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում կլինի հերթականը, սակայն ոչ վերջինը

«Ճեղքման», «հնարավորությունների պատուհանի», «առաջընթացի» մասին բոլոր հայտարարույունները զուտ դիվանագիտական բանաձեւ են հանդիսանում

7 հունիսի 2007
Որքան մոտենում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում, այնքան ավելի է «ակտիվանում» մթնոլորտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Նախագահները պետք է հանդիպեն հունիսի 9-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Վերջին շաբաթվա ընթացքում միայն ծույլը Հայաստանում կամ Ադրբեջանում կանխատեսումներ չի արել հանդիպման արդյունքի վերաբերյալ: Ընդ որում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առույգ հայտարարություններն այն մասին, որ «երջանկությունը մոտ է», ավելի շուտ նախատեսված են հանրության, այլ ոչ թե բանակցային գործընթացի մասնակիցների համար:
 
---