Հայկե Ռենատե Փայչ.

Մենք իրոք հպարտ ենք, որ Գերմանիան Հայաստանի համար երկրորդ դոնոր-երկիրն է ԱՄՆ-ից հետո

25 հունիսի 2007
Հայկե Ռենատե Փայչ
Գերմանիան կարեւոր տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականությունում: Երկկողմանի հարաբերությունների զարգացմանն աջակցում են բավական հաճախ եւ սերտ շփումները ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բնագավառներում: Գերմանիան ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագորման հարցում` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ, լինելով ԵՄ նախագահ երկիր, շահագրգռված է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ: Երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ PanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչը, ով ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում:

Վարդան Օսկանյան.

Հայերի հանդեպ հակաքարոզչության ադրբեջանական քաղաքականությունն անհեռանկար է

13 մարտի 2007
Վարդան Օսկանյան
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ինչպես բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանի երկրների հետ, այնպես էլ երկարաժամկետ եւ կառուցողական հարաբերությունների հաստատմանը եվրոպական կառույցների հետ: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մոտակա ապագայում բանակցային գործընթացի զարգացման իր տեսակետը PanARMENIAN.Net-ին է ներկայացրել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
 
---