Քաղաքականություն.

ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւը Ցեղասպանության մասին կարժանանա նույն ճակատագրին, ինչ նախորդները՞

Թուրքիայի վարչապետի վերջին արտահայտությունները ԱՄՆ-ի հասցեին կասկած չեն թողնում, որ եթե բանաձեւն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, դա շատ լուրջ հարված կհասցնի թուրք-ամերիկայն հարաբերություններին

7 հուլիսի 2007
Հայ համայնքը հասավ գրեթե անհնարին: Հայոց ցեղասպանությունը հաստատող եւ ԱՄՆ նախագահին ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում «ցեղասպանություն» բառն օգտագործել պարտադրող 106-րդ բանաձեւին սատարում են Ներկայացուցիչների պալատի 218 անդամներ: Այդպիսով, առկա է բանաձեւի վերաբերյալ քվեարկության համար կոնգրեսականների անհրաժեշտ քանակը: «Մենք ողջունում ենք բանաձեւին աջակցող 218 կոնգրեսականներին եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին եւ իր գործընկերներին, որոնք օգնեցին մեզ հասնել նման արդյունքի: Մենք հուսով ենք, որ մեր բաժանմունքները հաջողությամբ կշարունակեն բանաձեւին աջակցող օրենսդիրների քանակի ավելացմանն ուղղված աշխատանքը, փաստաթուղը ժամանակին ընդունելու համար»,-նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 
---