17 հուլիսի 2007 - 17:43 AMT
04:26 GMT
ԼՂՀ հերթական նախագահական ընտրությունները, նշանակված հուլիսի 19-ին, նորից դարձել են ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների գլխավոր թեման: Ճիշտ է, ոչ միայն ադրբեջանցի: Եվրոպացի տարբեր կարգի պաշտոնյաները շտապում են դրանք անվավեր հայտարարել եւ, որ ամենագլխավորն է, նրանց կարծիքով, «դրանք բացասաբար կազդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա»: