Քաղաքականություն.

Մարդու իրավունքները գերակշռեցին թուրքական շանտաժը

ԱՄՆ-ն հստակ հասկացրեցին Թուրքիային, որ որքան էլ կարեւոր լինի այդ երկիրը Ամերիկայի ազգային շահերի համար, ոչ ոք չի կարող թելադրել ամերիկացի կոնգրեսականներին խաղի պայմանները

11 հոկտեմբերի 2007
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Հոկտեմբերի 10-ին այդ նորությունը մի քանի ժամերի ընթացքում եղել է ամենակարեւորը լրատվական թողարկումներում: «Այդ որոշումը մարտահրավեր էր Սպիտակ տանը եւ խիստ քննության է ենթարկում Անկարայի հետ հարաբերությունները, որը իր նախագահ Աբդուլահ Գյուլի միջոցով դատապարտել է բանաձեւը` այն անվանելով «անընդունելի եւ թուրքերի համար արժեք չներկայացնող»:
 
---