Քաղաքականություն. ԱՄՆ-ն միշտ ունի այլընտրանք, Թուրքիան գործնականում զրկված է դրանիցՀամաշխարհային հանրության համար Թուրքիան 200 մլրդ դոլար արտաքին պարտք ունեցող պետություն է, որը խնդիրներ ունի մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հետ, անհանդուրժող է սեփականից բացի պատմության ցանկացած այլ մեկնաբանության հանդեպ 13 հոկտեմբերի 2007 Թուրքիայի արձագանքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը հասկանալի է եւ օրինաչափ: Փաստորեն քամուն են տրվել միլիոնավոր դոլարներ, հայկական եւ հրեական լոբբիի մի մասը արեցին իրենց գործը` կոչ անելով քվեարկել կոնգրեսականներին իրենց խղճի մտոք, այլ ոչ թե րոպեական շահի համար: Ինչն էլ, ի վերջո, տեղի ունեցավ: Ինչպես հետո պարզվեց, վարչակազմի եւ պետդեպարտամենտի հղումները «ազգային անվտանգության» վրա եւ «ամերիկյան զորքերի վիճակին Իրաքում» նույնպես պատշաճ արդյունավետություն չունեցան: |