Քաղաքականություն.

Թերրի Դեւիսին Երեւանում չբավականացրեց դիվանագիտական մոտեցումը

Քանի դեռ Թերրի Դեւիսի մտածելակերպով պաշտոնյաները ղեկավարում են ԵԽ-ի նման կառույցները, Հարավային Կովկասում դեռ երկար ժամանակ խաղաղություն չի լինի

10 նոյեմբերի 2007
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը մեկ անգամ եւս հաստատեց, որ եվրոպական պաշտոնյաների մտածելակերպում քաղաքական կամ անձնական շահերը գերակշռում են այն արժեքները, որոնք նրանք պետք է պաշտպանեն ի պաշտոնե: Մենք արդեն ընտելացել ենք նրան, որ Դեւիսն իր հայտարարություններում եթե ոչ ակնհայտորեն ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրում, ապա ջանում է որքան հնարավոր է քիչ «նեղացնել» Բաքվին: Այդպես եղավ եւ այս անգամ: Եվրոպացի պաշտոնյան թույլ տվեց իրեն շեշտադրումներ անել, որոնք արժանի չեն ոչ իրեն, ոչ ԵՄ-ին:
 
---