Քաղաքականություն. ԵԱՀԿ ՄԽ. Անցածի կրկնություն ու ոչ մի նոր բանԵԱՀԿ ՄԽ-ի կողմից Օսկանյանին ու Մամեդյարովին փոխանցած փաթեթում 10 առաջարկություն կա, որոնցից մեկը համաձայնեցված չէ, քանի որ սկզբունքային է` հավանաբար, դա հենց Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առաջարկն է 29 նոյեմբերի 2007 Նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Մադրիդում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել է երեք հարց` ընդհանուր հարցեր, կապված ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի հետ, ընդունման համար քննարկվող Գագաթնաժողովի հռչակագիրը, որտեղ հիշատակվելու է նաեւ հակամարտություններին վերաբերող դրույթ, եւ, վերջապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չհամաձայնեցված հարցերը: |