Քաղաքականություն.

Հերթական աշխարհաքաղաքական առասպելի հիմքերը դրված են

Ամբողջությամբ քաղաքականացված, տնտեսապես անհեռանկարային տրանսպորտային նախագծերը երբեք չեն դառնա խաղաղության եւ կայունության հիմք Կովկասում

1 դեկտեմբերի 2007
Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ կայացել է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երթուղով անցնող երկաթգծի կառուցման սկիզբն ազդարարող հանդիսավոր արարողությունը. երկաթուղին կապում է Կովկասն ու Եվրոպան: Փորձագետների կանխատեսումների համաձայն, Ադրբեջանը ու Վրաստանը Թուրքիայի հետ կապող նոր երկաթուղու կառուցումը կավարտվի 2009 թվականին: Ինչպես այդ առումով գրում է «Զերկալո» թերթը, Վրաստանի ռուսամետ շրջաններից մեկով անցնող երկաթգծի կառուցման նպատակներից է այստեղից Ռուսաստանի դուրս մղումը:
 
---