2008 թվականին Հայաստանում կսկսի գործել երրորդ բջջային օպերատորը

2008 թվականին Հայաստանում կսկսի գործել երրորդ բջջային օպերատորը

14 դեկտեմբերի 2007 - 14:01 AMT  12:56 GMT
Նոր օպերատորի ընտրությունը կիրագործվի միջազգային մրցույթի միջոցով, որը կհայտարարվի մայիսի 1-ին
Տրանսկովկասյան ավտոմայրուղին փակվել է ձնահյուսի պատճառով

Տրանսկովկասյան ավտոմայրուղին փակվել է ձնահյուսի պատճառով

14 դեկտեմբերի 2007 - 13:52 AMT  12:56 GMT
«Ստեղծված եղանակային պայմանները եւ ձնահյուսի վտանգը թույլ չեն տալիս ապահովել երթեւեկության անվտանգությունը լեռնանցքային ճանապարհով»,-ասում է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ-ը
ՎՈՒԱՄ. Իրավիճակը Կոսովոյում չի կարող նախադեպ ծառայել «սառեցված» հակամարտությունների կարգավորման համար

ՎՈՒԱՄ. Իրավիճակը Կոսովոյում չի կարող նախադեպ ծառայել «սառեցված» հակամարտությունների կարգավորման համար

14 դեկտեմբերի 2007 - 12:20 AMT  12:56 GMT
Էլմար Մամեդյարով. Բոլոր երկրները պետք է հաստատեն, որ «Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունները կարող են լուծվել միայն տարածքային ամբողջականության շրջանակներում»

Կոսովոյի անկախության օրը դեռ որոշված չէ

13 դեկտեմբերի 2007 - 20:34 AMT  12:56 GMT
Կոսովոյի անկախության հարցը դեռեւս կախված է օդում: ԵՄ առաջնորդներին այդպես էլ չի հաջողվում պայմանավորվել ամենակարեւոր հարցով. տարածաշրջանին ա՞յժմ անկախություն տրամադրել, թե սպասել: Ռուսաստանը Կոսովոյի հարցում, ինչպես ասում են, «կենաց ու մահու» պայքար է մղում: «Ռուսաստանը կպաշտպանի Կոսովոյի խնդրի կարգավորման տարբերակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմա հիման վրա` ինչպես Բելգրադի, այնպես էլ Պրիշտինայի շահերը հաշվի առնելու պայմանով: Ինչ վերաբերում է Կոսովոյի միակողմանի անկախության հռչակման միջազգային հետեւանքներին, ապա այն, անկասկած, նախադեպ կստեղծի: Այն նախադեպ կդառնա, ոչ թե որովհետեւ մենք ենք այդպես ասում, այլ քանի որ դա տեղի կունենա»,- Բրյուսելում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նա նաեւ ընդգծել է, որ ճանաչելով Կոսովոյի անկախությունը, արեւմտյան երկրները ապակայունացնում են իրավիճակը: «Առանց Սերբիայի համաձայնության Կոսովոյի անկախության ճանաչումը կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում»,- ասել է Լավրովը:
---