13 դեկտեմբերի 2007 - 20:34 AMT
15:33 GMT
Կոսովոյի անկախության հարցը դեռեւս կախված է օդում: ԵՄ առաջնորդներին այդպես էլ չի հաջողվում պայմանավորվել ամենակարեւոր հարցով. տարածաշրջանին ա՞յժմ անկախություն տրամադրել, թե սպասել: Ռուսաստանը Կոսովոյի հարցում, ինչպես ասում են, «կենաց ու մահու» պայքար է մղում: «Ռուսաստանը կպաշտպանի Կոսովոյի խնդրի կարգավորման տարբերակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմա հիման վրա` ինչպես Բելգրադի, այնպես էլ Պրիշտինայի շահերը հաշվի առնելու պայմանով: Ինչ վերաբերում է Կոսովոյի միակողմանի անկախության հռչակման միջազգային հետեւանքներին, ապա այն, անկասկած, նախադեպ կստեղծի: Այն նախադեպ կդառնա, ոչ թե որովհետեւ մենք ենք այդպես ասում, այլ քանի որ դա տեղի կունենա»,- Բրյուսելում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նա նաեւ ընդգծել է, որ ճանաչելով Կոսովոյի անկախությունը, արեւմտյան երկրները ապակայունացնում են իրավիճակը: «Առանց Սերբիայի համաձայնության Կոսովոյի անկախության ճանաչումը կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում»,- ասել է Լավրովը: