Քաղաքականություն.

Ղարաբաղի հակամարտության հարցով Գոբլի ծրագիրը դեռեւս մնում է ինտենսիվ քննարկումների թեմա

Գոյություն ունի Գոբլի ծրագրի երկու տարբերակ. «Գոբլ-1» եւ «Գոբլ-2»: Առաջին տարբերակը դեռեւս 1992 թվականի հունվարին ստացել է Ջորջ Բուշ ավագի վարչակազմի աջակցությունը: «Գոբլ-2»-ը հայտնվել է 1996 թվականին

14 փետրվարի 2008
Ղարաբաղի հակամարտության անցած 20 տարիների ընթացքում շատ առաջարկություններ են եղել դրա կարգավորմա շուրջ: Դրանք բոլորը, որպես կանոն, հիմնված էին այն բանի վրա, որ «կողմերին անհրաժեշտ է փոխզիջման գնալ», որպեսզի խաղաղ համաձայնագիր կնքվի: Այսպես կոչված փոխզիջումային որոշումների թվին է պատկանում նաեւ ամերիկացի քաղաքական գործիչ Պոլ Գոբլի ծրագիրը: Սակայն Գոբլի ծրագիրը այդպես էլ մնաց զուտ ծրագիր, քանի որ բախվեց արեւմտյան մարդու տեսակետից բացարձակ իռացիոնալ փաստարկի: Չի կարելի «սեփական հողը» հանձնել հակառակորդին, եւ դա միայն մեկ բան է նշանակում` այլեւս չլինել սեփական ժողովրդի ներկայացուցիչը: Նման փաստարկի դեմ չի կարող դրվել անգամ ամենափայլուն բիզնես-ծրագիրը եւ ամենաանթերի իրավական կառուցվածքը:
 
---