Քաղաքականություն.

Ադրբեջանը, ինչպես միշտ, հաշվի չառավ միջազգային հանրության վերաբերմունքը

Բաքուն հերթական անգամ ինքն իրեն քաշեց փակուղի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կույր ատելությամբ: Ցավոք, արժէ նշել, որ նման դեպքերը կարող են կրկնվել մինչ Ադրբեջանի նախագահական ընտրությունները

6 մարտի 2008
Ադրբեջանը հերթական անգամ հաստատեց ագրեսորի իր համբավը` սադրելով բավական լուրջ միջադեպ ԼՂՀ Պաշտպանության բանակի հենակետերից մեկում Մարտակերտի շրջանում: Հայաստանում ներքաղաքական իրադրության վերաբերյալ մեկ շաբաթից ավել շարունակվող տարբեր մեկնաբանություններից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում, Բաքուն որոշեց, որ ժամանակն է ավելի լրջորեն գործել: Ընդ որում, բոլոր մեկնաբաններն անխտիր ընդգծում էին, որ «Ադրբեջանի կողմից ռազմական վտանգի մասին հայտարարությունները» օգտագործվելու են Հայաստանի իշխանությունների կողմից, որպեսզի թուլացվի լարվածությունը հասարակությունում: Բաքվին պարզապես առիթ էր պետք գրոհի համար եւ, ըստ քաղաքագետների, նա այն ստացավ: Սակայն Ադրբեջանը, ինչպես միշտ, հաշվի չառավ միջազգային հանրության վերաբերմունքը:
 
---