Քաղաքականություն.

ԱՄՆ-ի հայ համայնքը նախընտրական խոստումների դառը փորձ ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Հազիվ թե Վաշինգտոնի ապագա վարչակազմը նման քայլի դիմի, քանի որ այդ դեպքում հարկ կլինի փոխել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղվածությունը Մերձավոր Արեւելքում

8 ապրիլի 2008
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին երբեք չի հանվել ԱՄՆ Կոնգրեսի օրակարգից: Ճիշտ է, անցյալ տարվա հոկտեմբերից բավական ժամանակ է անցել մոռանալու համար բանաձեւի մասին եւ այն փակի տակ դնելու համար: Սակայն ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ազդեցիկ կազմակերպություններն ԱՄՆ-ում, եւ ոչ միայն նրանք, համոզված են, որ վաղ թե ուշ բանաձեւը կընդունվի:
 
---