Քաղաքականություն.

Ռազմական ծախսերի ավելացումը մինչեւ $2 մլրդ. Ադրբեջանին հաղթանա՞կ կբերի

Ադրբեջանին մոտ 10 տարի է պետք, որպեսզի բանակ ստեղծի` պատրաստ պայքարելու եւ, ինչը եւս կարեւոր է, հաղթելու գերագույն հրամանատարի հրամանով

15 ապրիլի 2008
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ռազմատենչ հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, ուղված են Հայաստանի եւ միջազգային հանրության ահաբեկմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ընդ որում, պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ հարցը ուժով կլուծի, «ոչ մեկի վրա ուշադրություն չդարձնելով»: Ալիեւի հիմնական փաստարկը ռազմական բյուջեի ավելացումն է, որը 2008 թվականին կհասնի $2 մլրդ-ի: Գումարը, իրոք, մեծ է. ամբողջ հարցը նրանում է` ինչի վրա է այն ծախսվելու:
 
---