Քաղաքականություն.

Հայոց ցեղասպանության մասին վկայությունները պահպանվել են աշխարհի բոլոր արխիվներում, այդ թվում թուրքական

Ամենածանր ճակատագրին են արժանացել ողջ մնացած երեխաները: Մի շարք աղբյուրներ, այդ թվում թուրքական, վկայում են, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաներից շատերը առեւանգվել են թուրքերի եւ քրդերի կողմից

25 ապրիլի 2008
Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հանգում է հետեւյալին. ոչ մի ջարդ չի եղել, «պարզապես» եղել է տեղահանություն նման դեպքերում անխուսափելի մարդկային զոհերով: Իսկ անգամ եթե կոտորած եղել է, ապա դա պետք է ապացուցել, ինչի համար Անկարան արդեն երկրորդ տարին անընդմեջ առաջարկում է պատմաբանների հանձնախումբ ստեղծել օսմանյան արխիվների հետազոտության համար: Թուրքական կառավարությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ արխիվները բաց են ուսումնասիրության համար, իմանալով, սակայն, որ թուրքերը կարող էին ոչնչացնել արխիվների մի մասը, ինչի համար բավական ժամանակ կար` ավելի քան 90 տարի:
 
---