Քաղաքականություն.

Միթե՞ Ադրբեջանում այլեւս չկան իրականությունը համարժեք ընկալող մարդիկ

Հենց Մոնթեի անունն էր, որ աներեւակայելի վախ էր ներշնչում ադրբեջանցիներին, ինչպես զորավար Անդրանիկի անունն էր սարսափեցնում թուրք օսմաններին

3 մայիսի 2008
Մենք կարծես թե ընտելացել ենք չարձագանքել ադրբեջանական մամուլում «հայ թշնամու կերպարի» ստեղծմանն ուղղված նյութերին: Չափազանց շատ է այնտեղ հիմարությունը, երբեմն ծիծաղելին եւ միշտ անհեթեթը: Իսկ որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ, առանց խղճի խայթի եւ լրագրողական էթիկայի տարրական նորմերի, ակնհայտ ստեր են հրապարակում, նույնիսկ իրենց նեղություն չտալով հերքել դրանք: Արդեն անտեղի եմ համարում խոսել «յուրացված» մշակույթի, ճարտարապետության եւ նույնիսկ ազգային պատկանելության մասին` աշխարհի վրա հայեր չկան, միայն ադրբեջանցիներ են: Եվ արդեն երկրորդ սերունդն են դաստիարակում ամեն հայկականի հանդեպ կենդանաբանական ատելությամբ:
 
---