Լրացել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի 14 տարին

13 մայիսի 2008 - 21:06 AMT  09:36 GMT
1994 թվականի մայիսի 12-ին ստորագրվեց ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Բիշքեկի արձանագրությունը, իսկ մայիսի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆֆի Մամեդովի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հանդիպումը, որի ժամանակ հաստատվեց կողմերի նվիրվածությունը ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը հրադադարի մասին: Բաքուն պատրաստել էր նաեւ «Պայմանավորվածություն 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի մասին» փաստաթուղթը, որը նախատեսում էր ղարաբաղյան եւ ադրբեջանական զորքերի տարանջատում, բուֆերային գոտու ստեղծում կողմերի միջեւ եւ խաղաղապահ ուժերի մուտքն այդ գոտի:
---