Քաղաքականություն. Հայաստանը ստիպված է լինելու ընտրե՞լ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` այսինքն ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւՌուս փորձագետների մեծամասնությունը գտնում է, որ քանի որ Հայաստանը ելք չունի դեպի ծով, նա, լինելով Ռուսաստանի միակ ճշմարիտ եւ մշտական դաշնակիցը տարածաշրջանում, չի կարող առանցքային դաշնակից համարվել 15 մայիսի 2008 ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում Մոսկվայի եւ Վաշինգտոնի սուր մրցակցության պայմաններում տարածաշրջանում իշխող դիրք զբաղեցնելու համար, գնալով աճում է: Բանը նույնիսկ նրանում չէ, որ Վրաստանը ձգտում է ցանկացած գնով դառնալ Դաշինքի լիիրավ անդամ եւ ոչ էլ ռուսական կողմի համառ դիմադրությանում նրա այդ ցանկությանը: Դաշինքի սերտ համագործակցությունը բոլոր երեք հարավկովկասյան երկրների հետ հուշում է, որ ԱՄՆ-ն անում է ամեն հնարավորը Հարավային Կովկասը Ռուսաստանից պոկելու համար: Որոշ իմաստով դա արդեն իսկ հաջողվել է Վրաստանի եւ Ադրբեջանի պարագայում: |