Ալան Կասաեւը.

Ռուսաստանը Հայաստանի օգնությամբ վերահսկում է ողջ տարածաշրջանը

27 մայիսի 2008
Ալան Կասաեւը
Հարավային Կովկասի տարածաշրջանը գնալով ավելի է գրավում գերտերությունների ուշադրությունը: Ներկայումս Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում հիմնված է այն գերակայությունների վրա, որոնք Մոսկվան իր համար հիմնարար է համարում, ինչը ներառում է տնտեսական եւ քաղաքական համագործակցություն Կովկասի բոլոր երկրների հետ: Այնուամենայնիվ, «ռազմավարական գործընկեր եւ դաշնակից» հասկացությունները շարունակում են որոշիչ լինել: ՌԴ-ի ներկա դերը տարածաշրջանում PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է «Նորություններ» գործակալության ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գլխավոր տնօրինության ղեկավար Ալան Կասաեւը:

Էդուարդ Աբրահամյան.

Հայաստանը կարող էր շատ ավելի ակտիվ դեր կատարել տարածաշրջանում

7 մայիսի 2008
Էդուարդ Աբրահամյան
Նոր նախագահների ընտրությունը Հայաստանում եւ Ռուսաստանում, առաջիկա նախագահական ընտրություններն Ադրբեջանում եւ, ամենակարեւորը, ակնկալվող փոփոխությունը Սպիտակ տանը, իրենց շտկումներն են մտցնում շատ պետությունների արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես դա արտահայտվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այն բանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կախված են նրա հարաբերությունները հարեւան երկրների եւ համաշխարհային տերությունների հետ: Իրավիճակի իր տեսլականով է PanARMENIAN.Net-ի հետ կիսվել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը:

Հաբեթ Մադոյան.

Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից

12 փետրվարի 2008
Հաբեթ Մադոյան
Վերջին ժամանակներում տարածաշրջանային նախագծերի գաղափարը ավելի ու ավելի է հատքրքրում ինչպես քաղաքական գործիչներին, այնպես եւ ներդրողներին: Դրանում կարեւոր դեր է խաղում նաեւ տարանցիկ երկրների աշխարհագրական դիրքը, ինչպիսին Հայաստանն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության պատճառով Հայաստանը դուրս է մնում գլխավոր էներգետիկ նախագծերից: Սակայն նախադրյալներ կան Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը բարելավելու համար: Իր մոտեցումը խնդրի նկատմամբ PanARMENIAN.Net-ին ներկայացրել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը:

Վենիամին Սմեխով.

Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է

3 դեկտեմբերի 2007
Վենիամին Սմեխով
Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը:
 
---