Քաղաքականություն.

Ադրբեջանը «գնդակոծություններից» եւ «հրկիզումներից» անցել է Ղարաբաղում առասպելական քուրդ գրոհայինների գոյությանը

Ադրբեջանին հարկ է հիշեցնել, որ «Ալ-Քաիդայի» անդամների դատն անցնում է հենց Բաքվում: Եվ չեչեն գրոհայինները բուժում են անցնում Թուրքիայում եւ Ադրբեջանում

3 հունիսի 2008
Ադրբեջանական կողմի հրադադարի ռեժիմի խախտման եւ «գրավյալ տարածքներում հրկիզումների» մասին հայտարարություններն արդեն այնքան սովորական են դարձել, որ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում: Ընդ որում տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նույնիսկ իրենց նեղություն չեն տալիս փոխելու համար մանրամասները, ուղղակի փոխում են հրաձգության վայրն ու ժամանակը: Երբեմն դա էլ չի արվում: Նույնը վերաբերվում է նաեւ «հրկիզումներին»:
 
---