Քաղաքականություն.

Վրաստանը մշակութային ժառանգության յուրացման հարցում գնում է Ադրբեջանի հետքերով

Չհասցրեց մարել Թբիլիսիի Սբ.Նորաշեն եկեղեցու «վրացիացման» հետ կապված պատմությունը, իսկ Թբիլիսին արդեն որոշել է յուրացնել Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին

7 հունիսի 2008
Վրաստանի կառավարությունը, կարծես, լրջորեն ձեռնամուխ է եղել օտար մշակութային ժառանգության յուրացմանը: Չհասցրեց մարել Թբիլիսիի Սբ.Նորաշեն եկեղեցու «վրացիացման» հետ կապված պատմությունը, իսկ Թբիլիսին արդեն որոշել է յուրացնել Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին: Վրատանը միջոցներ է որոնում Թուրքիայի արեւելքում գտնվող պատմական վանական համալիրի վերականգնման համար: Այդ մասին հայտարարել է Էրզրում նահանգի պաշտոնական ներկայացուցիչը, որի տարածքում է գտնվում Օշկվանք վանական համալիրը` Չամլիյամանչ տեղանքում: Այն կառուցվել է 963-973թթ. եւ նվիրված է Սբ.Հովհաննես Մկրտիչին:
 
---