Քաղաքականություն. ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացինՀայաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի 90-ամյակի առթիվ կազմակերպված զինվորական շքերթին վերաբերվում է` որպես տոնական միջոցառման 28 հունիսի 2008 Երեւանում ավարտվել է ՆԱՏՕ-ի շաբաթը: Այդ մասին քիչ ուշ, քանի որ մեկ շաբաթ դրանից առաջ նմանատիպ միջոցառում է անցկացվել Ադրբեջանում: Բաքու այդ առթիվ անգամ ժամանել էր Դաշինքի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Ճիշտ է, Բաքվում Սիմոնսից ակնկալում էին ամպագոռգոռ գովեստներ ռազմական ուժի եւ շքերթի մասին, որը կոչված էր, ինչպես կարծում են Ադբեջանում, վախեցնել Հայաստանին եւ «վերջնականորեն ստիպել հրաժարվել Ղարաբաղի խնդրի ուժային կարգավորումից»... Իրոք, Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար Իբրահիմը իր խոսքում հասավ աբսուրդի: Սակայն, այդուհանդերձ, դա արդեն քարոզչական մեքենայի թերություններն են, որը բացասականի գերազանցումից խախտվում է արդեն: |