Քաղաքականություն.

Վրաստանը Ջավախքում վարում է հայերի դուրս մղման քաղաքականություն

Դժվար թե Թբիլիսին չի հասկանում, որ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է հայերի լրիվ ոչնչացմանն ու դուրս մղմանը եթե ոչ տարածաշրջանից, ապա, առնվազն, անկլավներից եւ կոմպակտ բնակության վայրերից

26 հուլիսի 2008
Կրկին, որերորդ անգամ սրվել է իրավիճակը Ջավախքում: Եվ կրկին Հայաստանը սահմանափակվում է հարմար ձեւակերպումներով` Հայաստանի ԱԳՆ-ն ուշադիր հետեւում է իրավիճակին: Մինչ այժմ ոչ ոք չի տիրապետում իրական տեղեկատվությանը, իսկ այնտեղ մարդիկ են զոհվում, Ջավախքի հայությունը լիակատար արտաքսման եզրին է: Հայաստանի համար դա նշանակում է, որ հյուսիսային սահմանը եւս կվերցվի թուրք-ազերիական վերահսկողության տակ:
 
---