Քաղաքականություն. Կովկասյան պլատֆորմն առանց Իրանի եւ ԱՄՆ-ի հովանու ներքոԿովկասյան պլատֆորմի մեջ Իրանին չընդգրկելու հարցում ամենից շատ շահագրգռված է Իսրայելը, քանի որ այդ դեպքում Վաշինգտոնում հրեական լոբբիի գործունեությունը բավական կբարդանա 13 սեպտեմբերի 2008 Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանի «Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությունը գործնականորեն համընկավ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակվելու հերթական ասեկոսեների հետ: Տարածաշրջանային գերիշխանության համար պայքարն, ըստ էության, մտել է բացահայտ եւ, ով գիտի, վերջնական փուլ: Բնականաբար, այդ պայքարում ԱՄՆ-ն բացահայտ աջակցում է Թուրքիային: Ռուսաստանը միջին դիրք է գրավում. ոչ մեկին ակնհայտ գերադասություն չի տալիս: ![]() |