Քաղաքականություն.

Նյու-Յորքում Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հանդիպումից շատ բան չի ակնկալվում

ՄԱԿ-ը, ցավոք սրտի, այն տեղը չէ, որտեղ լուծվում են վեճերն ու հակամարտությունները, այլ այն տեղն է, որտեղ կարելի է հանդիպել եւ քննարկել այն, ինչ որ հնարավոր չէ անել այլ տարածքում

23 սեպտեմբերի 2008
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63 նստաշրջանում տարածաշրջանի երկրները հույս ունեն Հարավային Օսիայի եւ Վրաստանի հետ կապված որոշ խնդիրներ լուծել: Կտրուկ ակտիվացած թուրքական դիվանագիտության պայմաններում կարելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում տեղաշարժեր ակնկալել: Ավելին, սեպտեմբերի 25-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ենթադրվելիք եռակողմ հանդիպումը ակնհայտորեն անցնելու է ԱՄՆ-ի հովանավորության ներքո, եւ ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի հանդիպմանը կանխեն Ռուսաստանի ներկայացուցչի մուտքը:
 
---