Քաղաքականություն. Միաբեւեռ աշխարհի ավա՞րտԱՄՆ շահերը` բազմապատկված Ռուսաստանի թուլությամբ եւ «գունավոր հեղափոխություններով», հանգեցրել են սեփական բացառիկության` Ամերիկայի համար կործանարար գիտակցմանը 30 սեպտեմբերի 2008 Ջորջ Բուշին մերժելով ֆինանսական շուկայի փրկության համար $700 մլրդ. տրամադրել` ԱՄՆ Կոնգրեսը հերթական քարը նետեց միաբեւեռ աշխարհի աղբյուրի մեջ: Դատելով իրադարձությունների դրամատիկ զարգացումից` ԱՄՆ-ն կորցնում է աշխարհի գերտերության կարգավիճակը եւ, որպես հետեւանք, նվազում է քաղաքական ազդեցությունը: Ներկայիս դրությունն արդեն համեմատվում է 1929թ. դեպրեսիայի հետ, երբ հսկայական կարողություններ էին փլուզվում, եւ սնանկացած բանկիրները պարզապես իրենց դուրս էին նետում երկնաքերների պատուհաններից` ինչպես ասում էր դոն Կոռլեոնեն` «երեւակայության պակասի հետեւից»: |