Քաղաքականություն.

Էրդողանը ստիպված կլինի վճարել այն քաղաքականության համար, որը վերադարձնում է Թուրքիան Օսմանյան կայսրության ժամանակները

Միանգամայն հավանական է, որ ԱԶԿ-ն կրկին կանգնի դատարանի առջեւ, սակայն պետք չէ մոռանալ, որ նրա օգտին է քվեարկել բնակչության շուրջ 60 տոկոսը եւ դա պարտադրված քվեարկություն չէր

30 հոկտեմբերի 2008
Թուրքիայի Գերագույն դատարանը մեղադրել է վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին երկրի աշխարհիկ հիմքերը խարխլելու մեջ: Այդ մասին դատարանի ներկայացուցիչները հայտարարեցին, մեկնաբանելով Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) տուգանելու որոշումը: Ըստ դատարանի, վարաչապետը խախտել է երկրի սահմանադրության 68 հոդվածը, ըստ որի Թուրքիան աշխարհիկ պետություն է, իր գործողություններով եւ հայտարարություններով: Էրդողանին հիշեցրել են համալսարաններում մահմեդական կրոնական գլխաշորեր կրելու արգելքը խախտելու նրա փորձերը եւ իսլամի պարապմունքների այցելության համար սահմանված տարիքային սահմանափակումը նվազեցնելու մտադրությունը:
 
---