Քաղաքականություն.

Ռուսաստանը շտապում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում` փորձելով տարածաշրջանի կենտրոնը Թբիլիսիից տեղափոխել Երեւան

Ներկայումս Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե բարեկամության եւ դաշնակցային հարաբերությունների վստահեցումներ, այլ ավելի կշռադատված հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչը չի ենթադրում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները երկրորդական համարել

20 նոյեմբերի 2008
Քանի դեռ ԱՄՆ-ում ձեւավորվում է կառավարությունը, Ռուսաստանը շտապում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում` փորձելով տարածաշրջանի կենտրոնը Թբիլիսիից տեղափոխել Երեւան: Թե որքանով դա կհաջողվի տեսանելի հեռանկարում, դեռեւս դժվար է դատել: Բայց գրեթե մշտական դարձած հիշեցումները ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, որոնք ավելի ու ավելի հաճախ են հնչում տարբեր աստիճանի ռուս քաղաքական գործիչների շուրթերից, հիմք են տալիս համարելու, որ Վրաստանի կորուստից եւ Բաքվի` «ազատ նավարկության» մեկնելուց հետո Մոսկվան վտանգ ունի մեն-մենակ մնալ ոչ այնքան հուսալի դաշնակցի հետ` ի դեմս Թուրքիայի:
 
---