Քաղաքականություն.

Հարկավոր են արդյո՞ք Հայաստանին նորմալ հարաբերություններ Թուրքիայի հետ պատմական հիշողության կորստի գնով

Եթե վաղն Անկարան հայտարարի, որ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես Հայաստանի ու Ադրբեջանի գործն է, դա առանձնապես ոչ ոքի չի զարմացնի, նույնիսկ` Բաքվում

25 նոյեմբերի 2008
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին այցը Ստամբուլ ավելի շատ հարցեր առաջացրեց, քան Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում ընթացիկ տարվա սեպտեմբերին: Այցի ընթացքում երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մի շարք սենսացիոն հայտարարություններ արեցին, որոնցից գլխավորը Անկարայի մտադրությունն է առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեսպան գործուղել Հայաստան: Եթե նման բան տեղի ունենա, ապա բավականին դժվար է պատկերացնել, թե դա ինչպես է լինելու:
 
---