Քաղաքականություն.

«Գունավոր հեղափոխությունների» ձախողումն անխուսափելի էր

ԱՄՆ-ի հեռացող նախագահի վարչակազմը խաչ քաշեց Միխաիլ Սահակաշվիլու մեծ հավակնությունների վրա, իսկ թե ինչ կանի Բարաք Օբաման, դեռեւս պարզ չէ, հավանաբար, կզբաղվի ֆինանսական ճգնաժամով

27 նոյեմբերի 2008
Վրացական «վարդերի հեղափոխության» վերջնական ձախողում կարելի է համարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հայտարարությունը: «ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հասկանում են, որ Վրաստանն ու Ուկրաինան պետք է մեծ աշխատանք կատարեն, համապատասխանելու համար ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջներին, եւ համաձայն են դրան: Նրանց առջեւ տարբեր մարտահրավերներ են ծառացած, քանի որ խոսքը գնում է տարբեր երկրների մասին, սակայն նրանք պետք է մեծ աշխատանք կատարեն: Վրաստանին ու Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կարող է ուղղվել միայն որոշ ժամանակ անց: Խոսքը տարիների մասին է, եւ վրացիներն ու ուկրաինացիները ընդունում են դա»,-ասել է Ֆրիդը:
 
---