Քաղաքականություն.

Ադրբեջանի հասարակությունն աստիճանաբար մոտենում է եռման կրիտիկական կետին

Իր վերջին հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը նմանվեց Միխաիլ Սահակաշվիլիին: Տարբերությունն միայն այն է, որ իշխանությունը պահպանելու գործում Ալիեւին կօգնի ոչ թե Արեւմուտքն, այլ իսլամական երկրները

29 նոյեմբերի 2008
Դատելով Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարություններից` ներքաղաքական իրավիճակն երկրում հեռու է այն պայծառ պատկերից, որ աշխարհին է ներկայացնում Ալիեւների կլանը: Նավթի գների կտրուկ անկումն արդեն իսկ հանգեցրեց նրան, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում սկսել են «զգուշավորությամբ» խոսել այն մասին, որ համաշխարհային ճգնաժամն ազդում է նաեւ Ադրբեջանի վրա: Նավթադոլարների հոսքը վերածվում է գետակի եւ, որպես հետեւանք, առանց այդ էլ աղքատ բնակչությունը վերջնականապես անդունդն է գլորվում: Զարգանում եւ բարգավաճում է միայն Բաքուն, իսմ մնացած Ադրբեջանը նույնիսկ լույսի շող չի տեսնում իր ծանր կյանքում:
 
---