Քաղաքականություն. ԵՄ Գլխավոր քարտուղարը հավատարիմ է իրեն, երբ գործը հասնում է ԱդրբեջանինԱլիեւն իր խոսքը հասցրել է նրան, որ պատմական եւ մշակութային հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում հարված է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ աշխարհի համար 2 դեկտեմբերի 2008 Բաքվում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի երկրների մշակույթի նախարարների միջագային ասուլիսը: Ինչպես միշտ, առանձնացավ ԵԽ գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը, ու, թեեւ, մենք արդեն կարիք չունենք զարմանալու նրա արտահայտություններին, ամեն անգամ նա ինչ-որ նոր բան է ասում: Երբեմն անգամ թվում է, որ պ-ն Դեւիսի խոսքերը գրում են Բաքվում, ոչ թե` Ստրասբուրգում: Մշակույթի նախարարները, բնականաբար, հավաքվել էին` քննարկելու մշակութային ժառանգության պահպանման, պատմական հուշարձանների հսկողության եւ շատ այլ հարցեր: Բոլորովին հասկանալի է, որ Հայաստանի պատվիրակությունը չմեկնեց Բաքու` ելնելով անվտանգության տրամաբանությունից: ![]() |