Հայաստան և աշխարհ.

Ադրբեջանական ԶԼՄ-ները միտված են միայն ապատեղակատվության տարածմանը

Հայկական կողմի լռությունը Բաքվում ընկալում են որպես ադրբեջանական «հեքիաթների« հաստատում

22 հունվարի 2009
ՌԴ-ի կողմից Հայաստանին 800 մլն դոլարի զենքի առաքման հարցը շարունակում է մնալ ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես պարզվեց, Բաքվի վրա չեն ազդում ոչ ՌԴ ՊՆ, ոչ ՌԴ ԱԳՆ-ի հերքումները: Դե ինչ, դա իրենց գործն է: Այնուամենայնիվ, այս պատմությունից պետք է դասեր քաղեն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանը: Ճիշտ է, Կրեմլում պարզամիտ մարդիկ չկան, որոնք անտարակույս կհավատան Իլհամ Ալիեւի խոսքերին «Ադրբեջանի համար այդչափ կարեւոր Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին», բայց այնուամենայնիվ...
Քաղաքականություն.

2008 թվականի տարածաշրջանային ամենակարեւոր իրադարձությունը Թուրքիայի նախագահի այցն էր Երեւան

Տարեվերջին բոլորս դարձանք թուրք մտավորականության «Հայեր, ներե'ք մեզ» աննախադեպ ակցիայի վկաները, որը ցույց տվեց, թե որքան խորն է թուրքերի մեջ նստած անհանդուրժողականությունը հայերի հանդեպ եւ սեփական պատմության հետ հաշտվելու ցանկության բացակայությունը

25 դեկտեմբերի 2008
2008թ. դարձավ Հարավային Կովկասի վերաձեւման տարի: Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի սանձազերծած «հնգօրյա պատերազմից» հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր են նախանշվում: Հավանաբար, ինքն էլ չցանկանալով դա, Վրաստանի նախագահը «թագավորական» նվեր մատուցեց ՌԴ-ին, որը վաղուց էր հարմար առիթի սպասում ԱՄՆ-ից ռեվանշ վերցնելու համար` Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման մեջ չափազանց խորը ներթափանցման համար: Արդյունքում ավելի մեծ խառնաշփոթ ստացվեց, որտեղ նույնիսկ «ամենահմուտ» պետությունները չկարողացան որեւէ բան որսալ:
 
---