Հայաստան և աշխարհ.

Աֆղանստանը ՆԱՏՕ-ին հաշտեցրել է Ռուսաստանի հետ

Ռուսաստանն արդեն թույլատրել իր տարածքով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարության տակ գտնվող զինվորական ուժերի կարիքների համար նախատեսված ոչ զինվորական բեռների տարանցումը, ինչը հատկապես կարեւոր է թալիբների կողմից Պակիստանի տարածքով բեռների մատակարարումներին աճող

5 մարտի 2009
Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովն ավարտվել է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջեւ հարաբերությունների վերսկսմամբ: Առանց Մոսկվայի մասնակցության Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունը, ավելի ճիշտ ՌԴ տարածքով բեռների տարանցումը, դատապարտված է վերջնական ձախողման: Իսկ ԱՄՆ-ը, բնականաբար, չի կարող դա թույլ տալ: Թեեւ, գագաթնաժողովում որոշ երկրների, մասնավորապես Լիտվայի, ներկայացուցիչները Մոսկվայի հետ հարաբերությունների վերսկսումը վաղաժամ են համարել, ԱՄՆ նոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դաշինքի երկրներին «նոր մեկնարկի» կոչ է արել: «Մենք կարող ենք եւ պարտավոր ենք Ռուսաստանի հետ կառուցողական աշխատել այնտեղ, որտեղ ընդհանուր շահեր ունենք, մասնավորապես` օգնել Աֆղանստանի ժողովրդին», - ասել է նա:
Տնտեսություն.

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկային

Մի շարք վերլուծաբանների գնահատմամբ, շուտով մի շարք մասնագետների, մասնավորապես, մարքեթինգի, PR եւ գրաֆիկական դիզայնի ոլորտում պահանջը զգալիորեն կկրճատվի

23 փետրվարի 2009
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում:
Քաղաքականություն.

2008 թվականի տարածաշրջանային ամենակարեւոր իրադարձությունը Թուրքիայի նախագահի այցն էր Երեւան

Տարեվերջին բոլորս դարձանք թուրք մտավորականության «Հայեր, ներե'ք մեզ» աննախադեպ ակցիայի վկաները, որը ցույց տվեց, թե որքան խորն է թուրքերի մեջ նստած անհանդուրժողականությունը հայերի հանդեպ եւ սեփական պատմության հետ հաշտվելու ցանկության բացակայությունը

25 դեկտեմբերի 2008
2008թ. դարձավ Հարավային Կովկասի վերաձեւման տարի: Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի սանձազերծած «հնգօրյա պատերազմից» հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր են նախանշվում: Հավանաբար, ինքն էլ չցանկանալով դա, Վրաստանի նախագահը «թագավորական» նվեր մատուցեց ՌԴ-ին, որը վաղուց էր հարմար առիթի սպասում ԱՄՆ-ից ռեվանշ վերցնելու համար` Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման մեջ չափազանց խորը ներթափանցման համար: Արդյունքում ավելի մեծ խառնաշփոթ ստացվեց, որտեղ նույնիսկ «ամենահմուտ» պետությունները չկարողացան որեւէ բան որսալ:
 
---