Հարություն Խաչատրյան.

Հեշտ է ֆիլմեր նկարահանել «փայլուն» կյանքի մասին եւ շատ հեշտ է գովաբանել այն

13 մարտի 2009
Հարություն Խաչատրյան
Հունվարի ավարտին Ռոտերդամում տեղի ունեցավ Հարություն Խաչատրյանի «Սահման» նոր փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Իր աշխատանքը ներկայացնելուց բացի, Խաչատրյանը Ռոտերդամում էր գտնվում նաեւ որպես «Ոսկե ծիրան» միջազգային կիոնփառատոնի տնօրեն: Նա հուշագիր է ստորագրել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի կազմակերպիիչների հետ երկու փառատոների համագործակցության վերաբերյալ: Ապագայի իր ծրագրերը եւ ֆիլմի պրեմիերայից ստացած իր տպավորությունները Հարություն Խաչատրյանը կիսել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ:

Ռաուլ դը Լուցենբերգեր.

«Արեւելյան գործընկերությունը» կնպաստի համագործակցության զարգացմանը Հարավային Կովկասում

18 փետրվարի 2009
Ռաուլ դը Լուցենբերգեր
Հայաստանը գնալով առավել վստահ է շարժվում եվրաինտեգրման ճանապարհով: «Արեւելյան գործընկերությունը» կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ եվրոպական կառույցների հետ առավել սերտ համագործակցության համար: Անկայուն տարածաշրջանում գտնվող Հայաստանի համար նոր նախաձեռնությունը կարող է կայունության եւ անվտանգության որոշակի երաշխիք հանդիսանալ: Այդ ուղղությամբ զարգացման հեռնկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը:

Հրանուշ Հակոբյան.

Հայերը պետք է միավորվեն ոչ միայն վշտի պահին, այլեւ հզոր ու բարգավաճող Հայաստան կառուցելու համար

17 դեկտեմբերի 2008
Հրանուշ Հակոբյան
Հայաստանի Սփյուռքի նախարարության հաստատությունը շատ հույսեր է արթնացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Շատերն են ողջունել այդ գերատեսչության ստեղծման գաղափարը, քանի որ դրա գործունեությունը ուղղված է լինելու ամենատարբեր ոլորտներում Հայաստանի եւ հայկական սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը: Դրանից բացի, Նախարարությունը մտադրված է իրագործել հայրենադարձության` հայերին Հայրենիք վերադարձնելու ծրագիրը: Նախարարության ծրագրերի եւ առաջիկա աշխատանքների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հաբեթ Մադոյան.

Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից

12 փետրվարի 2008
Հաբեթ Մադոյան
Վերջին ժամանակներում տարածաշրջանային նախագծերի գաղափարը ավելի ու ավելի է հատքրքրում ինչպես քաղաքական գործիչներին, այնպես եւ ներդրողներին: Դրանում կարեւոր դեր է խաղում նաեւ տարանցիկ երկրների աշխարհագրական դիրքը, ինչպիսին Հայաստանն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության պատճառով Հայաստանը դուրս է մնում գլխավոր էներգետիկ նախագծերից: Սակայն նախադրյալներ կան Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը բարելավելու համար: Իր մոտեցումը խնդրի նկատմամբ PanARMENIAN.Net-ին ներկայացրել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը:
 
---