Արցախը մտադիր է զարգացնել հարաբերությունները Սփյուռքի հետ

13 փետրվարի 2010 - 13:23 AMT  01:57 GMT
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Սուխում քաղաքի Թումանյանի անվանդպրոցում հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ Ժողովրդական կուսակցության առաջնորդը կողմ է ստատուս-կվոյի պահպանմանը Ղարաբաղում

ՀՀ Ժողովրդական կուսակցության առաջնորդը կողմ է ստատուս-կվոյի պահպանմանը Ղարաբաղում

13 փետրվարի 2010 - 13:13 AMT  01:57 GMT
Տիգրան Կարապետյան. Եթե ստատուս-կվոն պահպանվի, տարածաշրջանը կշարունակի մնալ գերտերությունների շահերի շրջանակում

Նյու Յորքում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

13 փետրվարի 2010 - 13:00 AMT  01:57 GMT
Փետրվարի 11-ին Նյու Յորքում անցկացվեց «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հեռանկարներ» թեմայով քննարկումը

Հայաստանում լույս կտեսնի ռոքի մասին առաջին «Rock star» թերթը

13 փետրվարի 2010 - 12:31 AMT  01:57 GMT
Թերթի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 28-ին

Հայաստանի նախագահը Chatham House-ում ասաց այն, ինչ պետք է ասեր

12 փետրվարի 2010 - 18:01 AMT  01:57 GMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մի փուլ է սկսվել, որից հետո գործընթացի ցանկացած ձգձգում կամ էլ դրա լիակատար ձախողումն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում առանց բացառության բոլոր շահագրգռված խաղացողների համար հղի կլինի արտակարգ հետեւանքներով: Այդ տեսակետից Chatham House-ում Հայաստանի նախագահի խոսքը կարելի է խորհրդանշական համարել, որովհետեւ հենց փետրվարի 10-ին Թուրքիայի համար նահանջի բոլոր ճանապարհները այս կամ այն կերպ փակվեցին:

Հայաստանը հաղորդակից կդառնա համաշխարհային մշակույթին եւ կներկայացնի աշխարհին իր մշակույթը

11 փետրվարի 2010 - 18:10 AMT  01:57 GMT
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան The No Smoking Orchestra խմբի հետ միասին մարտի 5-ին հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Եվ եթե այդ նորությունը անակնկալ դարձավ Հայաստանի հասարակության համար, ապա «Deep Purple» լեգենդար ռոք խմբի համերգի մասին, որը տեղի կունենա մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնի էր դեռ անցած տարվա վերջում: Սակայն համերգի կազմակերպիչները` Vibrographus ընկերությունը եւ «ՀայՌուսգազարդը» հիշեցնում են, որ համերգի տոմսերը կթանկանան փետրվարի 9-ից, ինչը սակայն չի խանգարի հայ հանդիսատեսին հաղորդակից դառնալ համաշխարհային մշակույթին:

Գերմանիայի «Freie Universitat Berlin» համալսարանի հայագիտության բաժնի գոյատեւման հարցը ոչ մի կերպ չի հաջողվում լուծել

8 փետրվարի 2010 - 18:20 AMT  01:57 GMT
Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ սահմաններից դուրս գործում է 75 հայագիտական կենտրոն: Սակայն ոչ բոլոր հայագիտական կենտրոններն են աչքի ընկնում ակտիվ գործունեությամբ: Պատճառը ֆինանսական միջոցների պակասն է, իսկ հայագիտության հիմնական ֆինանսական աղբյուրներն են համահայկական հիմնադրամներն ու կազմակերպությունները: Սակայն նույնիսկ կենտրոնների ոչ այնքան ակտիվ գործունեությունը զգալի արդյունքներ է տալիս հայագիտության զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Տեղեկատվական ոլորտի ընկերությունները ամփոփում են անցած տարին

8 փետրվարի 2010 - 18:17 AMT  01:57 GMT
Թեեւ 2009 թվականը ճգնաժամային էր Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերի համար, Հայաստանում անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին ստացիոնար հեռախոսակապի եւ բջջային կապի ծառայությունների տրամադրումից ստացված հասույթը (առանց ԱԱՀ-ի, ընթացիկ գներով) կազմել է 164 422 մլն դրամ: Ընդ որում, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.3 անգամ աճել է շահույթը ինտերնետ ծառայությունների մատուցման բնագավառում եւ կազմել 10 404.2 մլն դրամ:

Հայաստանի ուշադրության կենտրոնում հարկային օրենսդրության բարեփոխումն ու գազի գներն են

6 փետրվարի 2010 - 18:46 AMT  01:57 GMT
ՀՀ խորհրդարանում 2010 թ-ի փետրվարի 1-ից սկսվել է գարնանային նստաշրջանը, որի նախագծում ներառված է 120 հարց: Հայ խորհրդարանականների ուշադրության կենտրոնում այս շաբաթ տեղական հարկերի ցանկի ընդլայնումն է, որոնց շուրջ խմբակցությունների միջեւ առաջացել են լուրջ բանավեճեր: Հայաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկել են «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում ուղղումների եւ փոփոխությունների կատարումը, որոնցով նախատեսվում է տեղական հարկերի ցանկի ընդլայնում:

Հայաստանն այժմ իշխանափոխության համար ներքին ռեսուրսներ չունի

30 հունվարի 2010 - 14:06 AMT  01:57 GMT
Ներքաղաքական կյանքը մտավ իր բնականոն հունի մեջ, եւ անցած շաբաթը Հայաստանում նշանավորվեց հարեւան երկրների մի շարք բարձրաստիճան հյուրերի այցերով: Երեւան ժամանեցին Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթակին, Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Շաբաթը նվիրված էր նաեւ Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ քաղաքական ուժերի եւ փորձագետների մեկնաբանություններին:
---