Վլադիսլավ Մարտինով.

SAP-ը կաջակցի Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը

6 դեկտեմբերի 2010
Վլադիսլավ Մարտինով
Ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ոլորտում ծրագրային ապահովման խոշորագույն մշակողներից մեկը` գերմանական SAP ընկերությունը, դեկտեմբերի 2-ին դուրս է եկել հայկական շուկա: Գործարար հասարակությանը սպասվող փոփոխությունների և ընկերության պլանների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է «SAP- ԱՊՀ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովը:

Վլադիմիր Զախարով.

Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անարդյունք կլինեն

1 նոյեմբերի 2010
Վլադիմիր Զախարով
Իրանում հնարավոր պատերազմը, չլուծված ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիայի և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են պայթյունավտանգ լինել տարածաշրջանի համար: Եվ եթե ավելացնել Ադրբեջանի և Վրաստանի բազմաթիվ հայտարարությունները «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին, ապա կարելի է ասել, որ բնակչությունն ապրում է վառոդի տակառի վրա: Իրավիճակի մասին իր տեսակետը PanARMENIAN.Net-ին հայտնել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

Արտյոմ Կոնստանդյան.

Հայաստանի բանկային համակարգի կայունության մեջ կասկածներ չեն ծագել նույնիսկ ճգնաժամի պայմաններում

29 հոկտեմբերի 2010
Երևանում հոկտեմբերի 17-19-ը կայացել է ֆինանսիստների և բանկիրների համահայկական համաժողովը, որի կազմակերպիչներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի Բանկերի միությունը: Համաժողովի նպատակը, որին մասնակցել են շուրջ 10 երկրների 100 ներկայացուցիչներ, Ֆինանսիստների և բանկիրների համահայկական միություն ստեղծելու միջոցով նպաստելն է երկրի բանկային համակարգի պոտենցիալի ընդլայնմանը: Համաժողովի հյուրերի թվում էր «Պրոմսվյազբանկի» առաջին տեղակալ Արտյոմ Կոնստանդյանը, որն այդ հարցերի շուրջ զրուցել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ:

Իգոր Գանժա.

Գովազդում հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելը գանգի տրեպանցիա չէ

26 հոկտեմբերի 2010
Իգոր Գանժա
Գովազդի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս և Միջազգային գովազդային ասոցիացիայի ռուսական բաժանմունքի փոխնախագահ Իգոր Գանժան գովազդը համարում է ոչ թե արվեստ, այլ տեխնոլոգիա: Merсedes-Benz-ի, Bosh-ի, Sun Microsystems-ի, IBS-ի, Philip Morris-ի, Optima-ի, Electrolux-ի համար գովազդային արշավների հեղինակ է: Գովազդի մասնագետները մեջբերումներ են կատարում նրա չհրատարակտված «ԿրեաԿտիվ» գրքից, բայց, այնուամենայնիվ, Գանժան հայտարարում է, որ չի հասել խելագարության այնպիսի աստիճանի, որպեսզի իրեն համարի գովազդային գուրու: «Պոպոք» Գովազի առաջին միջազգային փառատոնի շրջանակներում Իգոր Գանժան հոկտեմբերի 30-ին Երևանում կանցկացնի վարպետության դասեր:

Շավարշ Քոչարյան.

“Ոչ թե Բաքուն, այլ Ղարաբաղի ժողովուրդն է որոշում, թե ինչպես ապրի

6 հոկտեմբերի 2010
Շավարշ Քոչարյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության ժամանման կապակցությամբ, Ադրբեջանում կրկին սկսեցին կոչեր հնչել խնդիրը ուժային ճանապարհով լուծելու համար:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը արգելակում է գործընթացը և ցանկանում է պահպանել “ստատուս քվոն”, ոչ մի կերպ չի տեղավորվում բանակցային գործընթացի ձևաչափում: PanARMENIAN.Net հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ` Շավարշ Քոչարյանը:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:

Առաքել Միրզոյան.

Դեռ 5 տարեկանում ես 20 կգ ծանրաձող բարձրացրեցի ու իմ ողջ կյանքը նվիրեցի ծանրամարտին

18 մայիսի 2010
Առաքել Միրզոյան
Հայ մարզիկ Առաքել Միրզոյանը 20 տարեկանում արդեն հասցրել էր դառնալ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության 69 կգ քաշային կարգում` արծաթե մեդալակիր: 2010 թ. նա փոխեց իր քաշային կարգը և այժմ հանդես է գալիս 77 կգ ք/կ-ում: Այս տարի նա ջանադրաբար մարզվում է և պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որն անցնելու է Անթալիայում (Թուրքիա): Իր սպասումների, մարզական ծրագրերի և նախապատրաստական աշխատանքների մասին է պատմում Առաքել Միրզոյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում:
 
---